Կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային ֆինանսական կոնգրեսին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ «Ֆինանսական համակարգ՝ կայունություն հանուն աճի» խորագրով միջազգային ֆինանսական 27-րդ կոնգրեսինմասնակցելու նպատակով, հայտնում են ԿԲ-ից:
Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի կայունության ու տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների, բանկային վերահսկողության արդիականացման, ֆինանսական շուկայում մրցակցության, երկար փողերի ինստիտուտների ստեղծման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի նաև արժութային քաղաքականության գծով խորհրդատվական կոմիտեի նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել