Կառավարությունը որոշում կըդնունի երկու նոր արգելոց ստեղծելու մասին

Մշակույթի նախարարության կողմից մշակած նախագծի համաձայն «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն։ Այս մասին կառավարությունը որոշում կընդունի վաղը՝ հունիսի 8-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք  հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:

Այն բխում է նաև «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրից: Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Բջնի ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները գտնվում են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում 1.51 հա. և Հ Հ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում 2.35 հա (սխեմանները կցվում են) հողակտորը համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես 5-16 դդ Բջնի ամրոց համալիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ, իսկ 10-14 դդ .Սմբատաբերդ ամրոցը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի N 754-Ն որոշմամբ:

Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն:

Նախագծի ընդունման արդյունքում արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տա­րած­քի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիր­ման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Միևնույն ժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն, իսկ 2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունա­վետությունը և ապահովել լրացուցիչ  ֆինանսական միջոցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել