Բագրատ Բադալյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
2018-06-6 / 19 54 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ։