Արեգ Կյուրեղյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց

Քիչ առաջ «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:

«Մեր միջնորդությունը բավարարվեց, որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշախավորությունը»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը։

Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորություն:

Այժմ Արեգ Կյուրեղյանը գնում է Վերաքնիչ դատարան, որտեղ այս պահին ընթանում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։

Հավելենք նաև, որ Կյուրեղյան եղբայրներից Հայկը ևս կալանավայրից դուրս է եկել: Նա իր պատիժը կկրի բաց ռեժիմով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել