Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանվող Ներսես Պողոսյանը նույնպես այսօր ազատ չի արձակվի: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց փոխել նրա նկատմամաբ կիրառված խափանման միջոցը և ազատ արձակել իր պաշտպանյալին, ներկայացրեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությունը: պաշտպանյալին:
Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց կրկին միջնորդության քննությունը հետաձգել եւ դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:
Ներսես Պողոսյանը վրդովվեց հացադուլ հայտարարեց. «Եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել, ես հացադուլ եմ հայտարարում»: