Կառավարության մայիսի 25-ի որոշման համաձայն՝ սահմանվել է, որ 2015-2017 թվականների կարիքների համար առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2018-2019 թվականների կարիքների համար՝ 1 հաբը 0.0416 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
Որոշումը ուժի մեջ է մտնում հունիսի 7-ին: