ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է վարչապետի աշխատակազմի կառուցվածքը: Որոշումն ընդունվել է մայիսի 25-ին, իսկ ուժի մեջ կմտնի հունիսի 7-ին:
Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են՝
1. Վարչապետ, փոխվարչապետեր, աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, վարչապետի խորհրդականներ, այդ թվում՝ գլխավոր խորհրդականներ, օգնականներ, ռեֆերենտներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտների խմբի ղեկավար, արարողակարգի պատասխանատու
2. Ազգային ժողովի հետ կապերի վարչություն
3. Արտաքին կապերի վարչություն
4. Իրավաբանական վարչություն
5. Ծրագրերի փորձաքննության վարչություն
6. Կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն
7. Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչություն
8. Սոցիալական հարցերի վարչություն
9. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչություն
10. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
11. Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն
12. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
13. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
14. Գործերի կառավարչություն
15. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
16. Արարողակարգի բաժին
17. Արձանագրային բաժին
18. Առաջին բաժին
19. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին
20. Ընդհանուր բաժին
21. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժին
22. Ներքին աուդիտի բաժին
23. Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժին
24. Անվտանգության խորհրդի գրասենյակ
25. Քաղաքացիական ծառայության գրասենյակ
26. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
27. Հանրային խորհրդի քարտուղարություն
28. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակ
1) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչություն
2) մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն
29. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
30. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
1) միջազգային տնտեսական ինտեգրման վարչություն
2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչություն