Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ես այսօր աշխատանքից ազատվելու մասին դիմում եմ ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:
Դիմումում, մասնավորապես, գրել եմ. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:
Ես կներկայացնեմ իմ դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ»,–գրում է նա: