Կառավարությունը՝ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մասին

Հունիսի 1-ին կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է շրջական միջավայրի գործադիրի քաղաքականությանը:

Ծրագրում նշված է, որ շրջակա միջավայրի քաղաքականության նպատակն է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ռիսկային ոլորտների վերահսկողությանը,  շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել