Վարդենիս քաղաքի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի եւ թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել