Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց

Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարած մյուս անհայտ անձը՝ 1994 թվականին ծնված Համլետ Գ.-ն է: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, նա հունիսի 2-ին, ժամը 00:30-ին՝ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ոսկյա շղթան:
Գևորգ Ղ.-ն և Համլետ Գ-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել