Մանե Թանդիլյանը՝ կենսաթոշակի վճարման խնդրի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադառնալով կենսաթոշակի վճարման խնդրին, նշել է, որ այն դեպքում, երբ քաղաքացին տեղափոխվել և բնակություն է հաստատել ՀՀ սահմաններից դուրս, իսկ ապա վերադառնալով ունեցել է կենսաթոշակի վճարաչափի տարբերություն, իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ խնդրահարույց օրենսդրական նորմերը կիրառելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես օրենսդրական, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի նորմը։

Այս մասին նախարարը նշել է ֆեյսբուքյան իր գրառման մեջ:

«Այդ իսկ պատճառով հանձնարարել եմ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման, իրացման, իրավունքի դադարեցման և իրավունքի վերականգնման ժամանակ իրավունքի վերանայման նորմը պարզաբանելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված արդարադատության նախարարությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի իրավունքը իրացնելիս մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող դեպքերի վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկատվություն հայցելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված մարդու իրավունքի պաշտպանին»,-ասվում է Մանե Թանդիլյանի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել