Կրթության և գիտության նախարարը՝ ավագ դպրոցների մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի» ընթացքում անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը և 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց, որ այսօր և չի ապահովում պատշաճ որակ. «Ավագ դպրոցի նպատակը 15-16 տարեկան սովորողների նախամասնագիտական կողմնորոշման ապահովումն ու բուհի ընդունելությանը նախապատրաստելն է:

Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո անկում է սկսվում: Բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռ չի հաջողվում: Բայց մենք ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն ենք տալիս և բարեփոխումների մեջ դա առանցքային խնդիր ենք դիտարկում»,- ասել է ԿԳ նախարարը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել