Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 1 հասցեից ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարեց ոստիկանություն և հաղորդում տվեց:
Նա նշում է, որ Երևանի Բաղրամյան 1 հասցեում ապօրինի շինարարություն է եղել, որը այրվել է և հիմա այդ վայրում շինարարություն է ընթանում՝ առանց շինթույլվության:
Ապա Ալեն Սիմոնյանին մոտեցած տղամարդը, ով ներկայացավ որպես «շեֆի» վարորդ՝ Մանուկ անունով, պատգամավորին ցույց տվեց շինթույլտվությունը: ԱլՊատգամավորը հայտարարեց, որ միևնույն է, այս շինարարությունը պետք է դադարեցվի. «Նման անճոռնի շինություններ՝ ձեթով չեբուրեկիանոցներ, չեն կարող լինել Երևանի կենտրոնում»:
https://www.facebook.com/simonyanalen/videos/1570680539725663/