«Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը հայտարարել է․
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»: