2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը ներակայցնում է Նաիրա Մարգարյանի կենսագրությունը:
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
1980 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1981 թվականից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի, տեսուչ, դատական նիստերի քարտուղար, ապա՝ ավագ տեսուչ։
1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: