Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ «Դրական փոփոխության ուղղորդում» խորագրով վեհաժողովին մասնակցելու նպատակով բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը մայիսի 29-ից հունիսի 1-ը կգործուղվի Լիսաբոն (Պորտուգալիա):
Գործուղման հետ կապված ծախսերը հատուցելու նպատակով դատական դեպարտամենտը հատկացրել է 307 հազար 958 դրամ: