Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ հանդիպումներ է ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:
«Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:
Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:
Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար»,-նշել է նա: