Հայաստանի Ազգային արխիվը չի կարող փակ լինել ՀՀ որևէ քաղաքացու առաջ. Սուրեն Պապիկյան

Մայիսի 21-ին գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, որտեղ իրենց դժգոհություններն էին արտահայտում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ, մասնավորապես նշելով, որ վերջինիս և Ազգային արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Ազգային արխիվիում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Ազգային արխիվիում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ: 

«Երեկ հանդիպում եմ ունեցել Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, որտեղ իմ մտահոգությունն եմ հայտնել հնչեցված խնդիրների առնչությամբ։

Հայաստանի Ազգային արխիվը չի կարող փակ լինել ՀՀ որևէ քաղաքացու առաջ, եթե նրանց գործունեությունը չի հակասում օրենքին։

Հաշվի առնելով բաց նամակում հնչեցված բողոքները, այսօր հրամայել եմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցվել վարչական վարույթ և վարչական վարույթի շրջանակներում կատարել զննում»,-նշում է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել