Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել.
7) նա մահացել է:
Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությամբ: