Տարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի մանդատը դադարեցնելու մասին արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ Ալեն Սիմոնյանի ավագանու անդամ ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Այսօր ԿԸՀ-ն նիստ կգումարի՝ հարցը քննարկելու համար»,-նշեց նա:

Այս մասին հայտարարություն է տարածել նաև քաղաքապետարանը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել