Մնացական Բիչախչյանը հերքում է, որ քաղաքացուն անձնագիր չի տրամադրվում՝ հաշվառման հասցե չունենալու պատճառով

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է.

«Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մոտեցել է քաղաքացին և բողոքել, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով։
Պարզաբանում եմ, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Իր անձնագիր ստանալ խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է դիմել Արմեն Նապոլեոնի Խալոյանը (ծնված՝ 03.02.1963թ.)՝ տեղեկացնելով, որ չունի մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով չի կարող ստանալ անձնագիր։ Քաղաքացուն իրազեկվել է, որ անձնագիր ստանալու և փոխանակելու համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր պայման է սահմանված հաշվառման հասցե ունենալը։ Վերջինս տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է տարբեր վայրերում։ Վերջին բնակության վայրը Էրեբունի համայնքն է։ Անձամբ իմ կողմից կապ է հաստատվել անձնագրային ծառայության ղեկավարի հետ և հանձնարարվել խնդրին լուծում տալ։

 Դեռևս 11.01.2017թ. Արմեն Նապոլեոնի Խալոյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ հաշվառվելով տվյալ պահին իր բնակության վայրի հասցեով։ Այս պահին անձը բնակչության պետական ռեգիստրի բազայում ունենալով հաշվառում՝ անձնագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կարող է անխոչընդոտ իրացնել իր անձնագիր ստանալու իրավունքը։

Մյուս բոլոր հարցերը, որը կապված է բնակարանից զրկվելուն, անձնագրային և վիզաների վարչության իրավասություններից դուրս է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել