Նիկոլ Փաշինյանը՝ իրեն խնդրի մասին չզեկուցելու համար նկատողություն արեց

Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց այն մասին, որ սննդի անվտանգության ծառայությունը պատասխան է ստացել ՌԴ «Ռոսսելխոսնադզոր» կազմակերպությունից. «Եվ ինձ համար անկանկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին: Ես ուզում եմ իմանալ Ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո»,- հարց տվեց ՍԱՊԾ ղեկավար Իշխան Կարապետյանին և հարց տվեց, թե արդյոք դրանց մասին զեկուցվել է իրեն:

Երկխոսությունից հայտնի դարձավ, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո խոսել է Կարապետյանի հետ և հարցնել, թե արդյոք գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ կան, թե ոչ, և ստացել է պատասխան, որ չկա: Սակայն դրանից հետո ստացվել է խնդրի մասին երկու նամակ, սակայն դրա մասին չի զեկուցվել:

Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ փորձել է զեկուցել է փոխնախարարին, սակայն չի ստացվել: Իսկ նման նամակները պրաբերական բնույթ են կրում և դրանից հետո աշխատանքային կարգով ուժեղացված բաձրթողման ռեժիմ է եղել, դեպքը վերաբերել է մեկ ընկերության, գյուղմթերքի այլ ընկերությունների չի վերաբերվել:

Փաշինյանը զգուշացրեց, որ այլևս նման իրավիճակներ այլևս չկրկնվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել