Այսօր՝ ճանապարհային ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Խաչատրյանը և տեղակալ Արմեն Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին տուգանքների համաներման նախագիծը:
Նախագծի համաձայն՝ իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Մանրամասները՝ տեսանյութում: