Արթուր Դավթյանը՝ գույքի ու եկամուտների կեղծ հայտարարագրերի ուսումնասիրման մասին

Ազգային ժողովի նիստին այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց այն մասին, որ կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը ծիծաղելի է, քանի որ քաղաքական պաշտոն ունեցող մի շարք պաշտոնյաներ ներկայացնում են  գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որոնց կարող են նախանձել անգամ արաբ շեյխերը: Պատգամավորը հարց տվեց, թե ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարագրերը և կարող է նա վստահաբար պնդել, որ դատարանները, որոնք տարիներ շարունակ անկախ չեն եղել, այժմ այդ գործերով անկախ, անկաշկանդ ակտեր կընդունեն:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ , իհարիկե, ուսումնասիրվելու են հայտարարագրերը: Նախորդ տարի արդեն իսկ քրեականացվել է ապօրինի հասրտացումը  և շուտով կձևավորվի անկախ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը, և դրա կողմից հայտարարագրերի ուսումնասիորւթյան և հակասությունների հայտնաբերման դեպքում վարույթներ են հարուցվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել