Վարչապետն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երևանում և միջազգային փորձագետների մասնակցությունն այդ միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը:

Կանչո Ստոյչևը վստահություն է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովը կձևավորի տարածաշրջանային փոխհամագործակցության նոր հիմքեր, մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ սոցիոլոգիայի վերջին միտումներին և իրականացնել հաջողված փորձի փոխանակում: Gallup International ասոցիացիայի նախագահը վարչապետին է ներկայացրել համաժողովի շրջանակում քննարկվող թեմաներն ու հայաստանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել