Առողջապահության նախարարը դիմել է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց․ դիմումներն անձամբ կուսումնասիրի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր  առնչվել են առողջապահության նախարարության և դրա ենթակայության տակ գտնվող կառույցների շրջանակում կոռուպցիոն որևէ դրսևորման են հանդիպել։

«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով։

Իմ նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:

Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին»,-գրում է Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել