Այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել:
Նա նշեց, որ խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում:
«Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք»,- նշեց Ջավադյանը։
Նրա խոսքով՝ մասնավոր սեկտորի կազմակերպությունները և բանկերը ոչ մի կերպ չեն տուժի:
ԿԲ նախագահը նշեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խոսել. «Վարչապետը նաև ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, և դրա հաշվին նաև գյուղացիների բեռը թեթևացնենք»: