ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
- Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: