Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:
Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուղարկավորությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլք:
Ներկա էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Սեդրակ Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Կոնջոյանը և այլք: