Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հիմնական զեկուցողն է կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Այսպիսով, 2017 թվականի 4-րդ եռամսյակում արձանագրվել է 4.3 տոկոս գնաճ, որը, ինչպես և կանխատեսվում էր, հիմնականում պայմանավորվել է սեզոնային տատանողական պարենային ապրանքների բարձր գնաճով, մասնավորապես՝ «բանջարեղեն և կարտոֆիլ», «միրգ» և «ձու» ապրանքախմբերի գների համապատասխանաբար՝ 74.8 %, 6.5% և 19.5% աճերով:
Միևնույն ժամանակ արագացել է բնականոն գնաճը (1.8%)` պայմանավորված «յուղեր և ճարպեր», «կաթնամթերք», «մսամթերք», «հագուստ» և «կոշիկ» ապրանքախմբերի գների աճով, որոնք, համապատասխանաբար կազմել են՝ 7.2%, 5.4%, 4.3%, 11.1% և 7.1%: Դա արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գանաճային զարգացումների, ինչպես նաև ներքին տնտեսությունում պահանջարկի վերականգնման գործոնների ազդեցության:
Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2017 թվականի 4-րդ եռամսյակում գնաճն արագացել է, որի արդյուքում 12-ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 2.6% կանխատեսված 2.5%-ի փոխարեն:
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ հիմնականում պայմանավորված «միրգ», «Բանջերեղենև կարտոֆիլ» և «վառելիք» ապրանքախմբերի, համապատասխանաբար՝ 10.0%, 34.3% և 11.2% աճերով: «Վառելիք» ապրանքախմբի գների աճը հիմնականում պայմանավորված է 2018 թվականի հունվարից ակցիզային դրույքաչափի փոփոխություններով:
Եվգենյա Համբարձումյան