Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն:
Հիմնավորման մեջ պատգամավորները մասնավորապես նշել են.
«Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը
Գործող կարգավորումներով սահմանված է, որ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` …. Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով: Մինչդեռ այն չպետք է լինի հայեցողական, այլ պարտադիր:
Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու Կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Եվգենյա Համբարձումյան