Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 23-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է, որ վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ոստիկանության ծառայողն անմիջապես պետք է զեկուցագիր ներկայացնի ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, ով 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
Հրամանն ուժի մեջ է մտել փետրվարի 17-ին: