Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է. «Այսօր պարզեցի, որ մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի, որը իբր թե սանատոր-կուրորտային ծառայություններ է մատուցում տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին:

Հանձնարարել եմ ուսումնասիրել սույն ՍՊԸ-ի գործունեությունը և նրանց պետական ֆինանսավորման տրամադրման նպատակահարմարությունը: Եթե կասկածներս հաստատվեն, ապա իրավական մեխանիզմներ կգտնենք ֆինանսավորումը դադարեցնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել