Արայիկ Հարությունյանը դպրոց կայցելի՝ տեղում խնդիրներին ծանոթանալու

Մայիսի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունած N 1039-Ա որոշմամբ նախատեսվում էր Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին:

Հետագայում, հաշվի առնելով ծնողների դժգոհությունը, կառավարությունը երկարաձգեց միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել