Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետից

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:

Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ  մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել