Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 18:34-ին, Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից, որոնցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ 30-ը տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն և անցնում էր բուժզննում:
Թունավորվածները հոսպիտալացվել էին «Արմավիր» ԲԿ և «Մեծամոր» ԲԿ: Նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, ոմանք էլ, սակայն, շարունակում են բուժում ստանալ: