4 փոխնախարարներ ազատվել են պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել են 4 փոխնախարարներ:

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Սամվել Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդ-վածի 8-րդ մասով՝
Խաչիկ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Սերժիկ Սրապիոնյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել