Փոփոխություններ են կատարվել ակցիզային հարկի դրույքաչափերում. օրենքի նախագիծը Ազգային ժողովում է

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նոր նախագիծ է բերվել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:

Փոփոխություններ են կատարվել ակցիզային հարկի դրույքաչափերում:

«2208 20 կոնյակ, բրենդի եւ այլ սպիրտային թրմեր 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչեւ 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ
բ. 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ
գ. 6-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ
դ. 11-ից մինչեւ 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ
ե. 16-ից մինչեւ 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ
զ. 20 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ»,

Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների եւ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի եւ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի) 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչեւ 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից,

2) 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից,

3) 6-ից մինչեւ 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 7000 դրամից,

4) 8-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից,

5) 11 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:

Եվգենյա Համբարաձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել