Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում. Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է, որ եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:

«Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմել անձնագիր ստանալուց հետո առանձին։

Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում»,-նշում է Բիչախչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել