Մայիսի 14-ին՝ ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Այգեստան 11-րդ փողոցի տներից մեկու 60-ամյա տղամարդ է մահացել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր՝ պարզելու կատարվածի հանգամանքները։ Դին ենթարկվել էր արտաքին զննության։ Նախնական տվյալներով՝ Գևորգ Մաթոսյանը մահացել էր դիակի հայտնաբերումից օրեր առաջ՝ գլխին ստացած վնասվածքների հետևանքով։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դեպքի մի շարք հանգամանքներ պարզվել են, հանցագործությունն էլ բացահայտվել է։ Մայիսի 17-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տարածքային նախաքննական մարմին են ներկայացրել Երևանում հաշվառված 20-ամյա մի երիտասարդի, որը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։