Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը երկու հայտարարություն է ստորագրել, որոնք վերաբերում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի երկու դատավորների՝ Կարինե Հակոբյանի և Ալվարդ Հունանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Հիմանավորումը շուտով նրանց 65 տարին լրանալու հանգամանքն է: