ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։