«Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիրները դադարեցնում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շրջափակումը և բացում են երեկ 14:00-ից փակ Արշակունյաց պողոտան:
«Փաշինյանի կոչը հարգելով բացում ենք»,-նշում են նրանք:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բացել բոլոր փողոցները: