«Վերջին զանգի» համար հավաքված գումարների յուրաքանչյուր դեպքի տվյալները փոխանցվելու են իրավապահ մարմիններին. Արայիկ Հարությունյան

Այսօր լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մի շարք դպրոցներում «Վերջին զանգի» համար հավաքված գումարները հետ են վերադարձվել։

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ «Վերջին զանգի» համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց ահազանգեր էլ կան, որ դպրոցներ կան, որտեղ գումարները շարունակում են հավաքել», – ասաց նա և հավելեց, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցվելու են իրավապահ մարմիններին:

«Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են», – ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել