Այսօր կնքվեց նաև ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել. «Այսօր կնքվեց նաև ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը։

Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան – Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել