Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կառավարության շենքից և շենքի դիմաց հավաքված մի քանի քաղաքացների ու լրագրողների հարցերին պատասխանելով քայլեց դեպի հանդիպման մեկ այլ վայր:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, արդյո՞ք նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե դա ինքը պետք է որոշի: Եվ հավելեց, որ քաղաքապետի ընտրության վերաբերյալ իր դիրքոշումը վաղուց է հայտնել և անկասկած է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքների օգնությամբ է ընտրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել