Փոխվարչապետները հրաժարվել են իրենց հատկացված մեքենաների հիմնական մասից

Կառավարության այսօրվա նիստին այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն առողջապահության նախարարության աշխատակազմին 2 ավտոմեքենա՝ «Նիսսան Սանի» մակնիշի ամրացնելու հարցը:

Թեև այս հարցն ընդունվեց գործադիրի կողմից և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տվյալ իրավիճակը, իհարկե, հասկանալի է, սակայն ներկայումս ծառայողական մեքենաների խնդիր կա, որին պետք է հետագայում անդրադարձ անել, գույքագրել դրանք:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ տվյալ հարցը հիմնավորված է: Նա նիևնույն ժամանակ նշեց, որ ծառայողական մեքենաների «գերկուտակում» կա, ինչը բերում է բյուջետային միջոցների վատնում է ուղղակի:

«Ուզում եմ հայտնել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր 5, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Ավինյանը հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 4 ավտոմեքենաներից, հրաժարավել է երկուսից»,- ասաց Արարատ Միրզոյանը և առաջարկեց բոլոր նախարարություններում էլ այս հարցը քննարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել