Կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց նոր հարց՝ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռուստամյանը:
Կառավարությունը հավանություն տվեց Գագիկ Հայրապետյանին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշման նախագծին: