Վիճակագրական կոմիտեի նոր անդամներ նշանակվեցին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը, որը ներկայացնելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, վերաբերում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելուն:

Նախագծով սահմանվում է՝

1.Ստեփան Մնացականյանին 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

2.Գագիկ Անանյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):

3.Գագիկ Գևորգյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝վեց տարի ժամկետով(ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):

4.Նելլի Բաղդասարյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝վեց տարի ժամկետով(բնապահպանության բնագավառ):

5.Վանուշ Դավթյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝վեց տարի ժամկետով(տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):

6.Լիլիթ Պետրոսյանին՝ 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝վեց տարի ժամկետով(մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել